Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նշել է, որ շարունակում է աշխատել թիմում, քանի որ վստահ է ակումբի հեռանկարներին և հավատում է նրա ապագա հաջողություններին։
«Ինչու՞ եմ դեռ այստեղ։ Որովհետև լավագույն ժամանակները դեռ առջևում են։ Ես հավատում եմ, որ կա կատարելագործվելու մեծ ներուժ, և ակումբը ճիշտ ուղու վրա է վերջին երկու-երեք տարիներին։ Անցած մրցաշրջանից ի վեր, կարծում եմ, մենք վերածնվել ենք և դարձել ավելի մրցունակ։ Ակումբը շատ արագ է զարգանում։ Ես զգում եմ, որ մեզ ավելի լավ ապագա է սպասվում», – մարզիչի խոսքերը մեջբերում է DAZN-ը։
Սիմեոնեն գլխավորում է «Ատլետիկոն» 2011 թվականից։ 55-ամյա արգենտինացու գլխավորությամբ թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ նվաճել է երկրի Գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև երկու անգամ՝ Եվրոպայի լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։