«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի տրանսֆերի ուղղությամբ։
Ըստ Marca-ի՝ Գարսիան արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները կատալոնական ակումբի հետ, սակայն տրանսֆերը դեռևս չի կայացել՝ խաղացողի պայմանագրում նշված 25 միլիոն եվրոյի հրաժարագնի կետը վճարելու անհրաժեշտության պատճառով։
«Էսպանյոլը» հստակ հայտարարել է, որ Գարսիային կբաց թողնի միայն հրաժարագնի ամբողջական գումարը վճարելու դեպքում, ուստի կողմերը բանակցություններ չեն վարում։
«Բարսելոնայի» ղեկավարությունը քննարկում է գործարքը ֆինանսավորելու տարբերակներ, ներառյալ բանկային վարկ վերցնելը։ Այս կերպ անհրաժեշտ գումարը հայթայթելը կարող է «կապտանռագույններին» թույլ տալ մոտ ապագայում ավարտին հասցնել տրանսֆերը։