Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին համեմատել է «Ալ-Իտիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմային և «սերուցքայինների» նախկին խաղացող Ռոնալդոյին։
«Բենզեմա՞, թե՞ Ռոնալդո: Ռոնալդոն լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ խաղացել եմ: Եթե նա այդքան վնասվածքներ չունենար, նա կլիներ բոլորից վեր՝ նույնիսկ Կրիշտիանուից և Մեսսիից», — Գուտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ռոնալդոն «Ռեալում» հանդես է եկել 2002-2007 թվականներին: Մադրիդյան ակումբի կազմում նա դարձել է Իսպանիայի չեմպիոն: Բրազիլացի ֆուտբոլիստը խաղացել է նաև «Կրուզեյրու», ՊՍՎ, «Բարսելոնա», «Ինտեր», «Միլան» և «Կորինտիանս» ակումբներում: Նրա ակտիվում կա 310 գոլ 482 ակումբային խաղերում և 62 գոլ՝ Բրազիլիայի հավաքականի կազմում անցկացրած 99 խաղերում: Ռոնալդոն Բրազիլիայի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: