«Բարսելոնան» օրեր առաջ խզեց գործող պայմանագիրը ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Կլեման Լանգլեի հետ, ինչից հետո վերջինս ազատ գործակալի կարգավիճակում միացավ Մադրիդի «Ատլետիկոյին»։
Diario Sport-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը Լանգլեին վճարել է մոտ 1․5 միլիոն եվրո՝ պայմանագրի վաղաժամկետ խզման դիմաց։ Սա բավականին շահավետ գործարք է «Բարսելոնայի» համար, քանի որ ըստ պայմանագրի՝ ֆուտբոլիստը առաջիկա երկու տարիներին պետք է վաստակեր մոտ 32 միլիոն եվրո։
Լանգլեն «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը։ Անցած մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրել էր հենց «Ատլետիկոյի» կազմում։