Իտալական «Պիզա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին լքում է իր պաշտոնը։
Ինձագին «Պիզան» գլխավորել է 2024 թվականի հուլիսից։ 2024/25 մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը Բ Սերիայում զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել Իտալիայի առաջնության բարձրագույն՝ Ա Սերիա դիվիզիոն բարձրանալու իրավունք։
«Շնորհակալություն ենք հայտնում Ֆիլիպո Ինձագիին և նրա թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար, որը հանգեցրել է «Պիզայի»՝ Ա Սերիա բարձրանալուն։ Մաղթում ենք Ինձագիին և նրա թիմին հաջողություններ հետագա կարիերայում», — նշված է «Պիզայի» հայտարարությունում։
Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը հայտնել էր, որ 51-ամյա իտալացի մասնագետը «Պիզայից» հեռանալուց հետո պայմանագիր կստորագրի «Պալերմոյի» հետ։ Աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը կնքվելու է երկու տարով՝ երկարաձգման հնարավորությամբ, եթե «Պալերմոն» այդ ընթացքում բարձրանա Ա Սերիա։