«Միլանի» եզրային պաշտպան Տեո Էրնանդեսը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները շարունակում են բանակցությունները ֆրանսիացու տեղափոխության վերաբերյալ, սակայն «Ատլետիկոն» վստահ է, որ գործարքը կավարտվի առաջիկա օրերին։
27-ամյա խաղացողն ավարտված մրցաշրջանում «ռոսոներիների» կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։