Մյունխենում ընթանում է հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։
Կանանց 10մ օդամղիչ ատրճանակ պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյան 578 միավոր է հավաքել և զբաղեցրել 9-րդ տեղը, իսկ 25մ ատրճանակ մրցաձևում 553 միավորով 85-րդն է:
Տղամարդկանց 10մ օդամղիչ ատրճանակ պայքարում Բենիկ Խլղաթյանը 581 միավորով 12-րդ տեղում է:
Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը կտևի մինչև հունիսի 15-ը: Մրցմանը մասնակցում են 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։