«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին կհեռանա թիմից և կգլխավորի «Ֆիորենտինան»։ Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Շկիրան։
59-ամյա մարզչի գործակալները աշխատում են նրա՝ «Ալ-Նասրի» հետ պայմանագիրը խզելու ուղղությամբ։ Իտալացին, ինչպես սպասվում է, հուլիսին կվերադառնա հայրենիք և կգլխավորի «Ֆիորենտինան»։ Նրա աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։
«Ֆիորենտինան» նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է Ա Սերիայի վեցերորդ հորիզոնականը և կխաղա Կոնֆերենցիայի լիգայի որակավորման փուլում։