Անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Ռեալ» տեղափոխվելուց հետո նշել է, որ մադրիդյան ակումբում խաղալը իր երազանքն էր։
Այսօր՝ հունիսի 12-ին, «Ռեալ Մադրիդ Սիթիում» տեղի է ունեցել ակումբի նոր պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի շնորհանդեսը։ 26-ամյա ֆուտբոլիստը թիմում կխաղա 12 համարի ներքո։
«Սա երազանքի իրականացում է։ Ես շատ ուրախ և հպարտ եմ այստեղ գտնվելու համար։ Ես ուզում եմ «Ռեալ Մադրիդի» երկրպագուներին ցույց տալ, թե ինչպես եմ խաղում։ Ես հասկանում եմ, որ պայմանագիր եմ կնքում «Ռեալ Մադրիդի» հետ, ուստի պահանջները մեծ են։ Ես ամեն ինչ տալու եմ «Ռեալ Մադրիդի» և երկրպագուների համար։ Ես ուզում եմ շատ տիտղոսներ նվաճել, հաղթող լինել այստեղ և խաղալ աշխարհի լավագույն խաղացողների հետ։ Առա՜ջ, Մադրիդ», — շնորհանդեսի ժամանակ ասել է Տրենտը։
Ալեքսանդր-Առնոլդի նախորդ ակումբը անգլիական «Լիվերպուլն» էր։