Այսօր՝ հունիսի 12-ին, «Ռեալ Մադրիդ Սիթիում» տեղի է ունեցել մադրիդյան ակումբի նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի շնորհանդեսը։
«Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն արդեն «Ռեալ Մադրիդի» խաղացող է։ Նախագահ Ֆլորենտինո Պերեսը նրան ողջունել է խորհրդի նիստերի դահլիճում, որտեղ անգլիացին ստորագրել է վեցամյա պայմանագիր։ Պայմանագիրը ստորագրելուց հետո Ալեքսանդր-Առնոլդը ստացել է մարզադաշտի կրկնօրինակ, ժամացույց և մարզաշապիկ՝ իր անունով և 12 համարով»,- ասվում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ անգլիացի պաշտպանը «սերուցքայիններին» միացել է «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակով։