Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խիստ հիասթափված է ակումբի՝ «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը չիրականացնելու որոշումից, հայտնում է Don Balón-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Ալոնսոն 26-ամյա կիսապաշտպանի ձեռքբերումը համարել է առաջնահերթություն և անձամբ խորհուրդ է տվել ակումբի ղեկավարությանը նրան գնել։ Նա կարծում էր, որ Սուբիմենդին կարող է լրացնել կենտրոնական կիսապաշտպանի խնդրահարույց դիրքը՝ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո։ Ալոնսոն համոզված է, որ Օրելյեն Չուամենին և Էդուարդո Կամավինգան չեն կարողացել լիովին հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները, իսկ Ֆեդերիկո Վալվերդեն հաճախ խաղում է իր հիմնական դիրքից դուրս։
Ալոնսոն ծանոթ է Սուբիմենդիին «Ռեալ Սոսյեդադում» անցկացրած ժամանակաշրջանից և տպավորված է նրա վերջին ելույթներով Իսպանիայի հավաքականի կազմում՝ Ազգերի լիգայում։ Չնայած Սուբիմենդիի պայմանագրում նշված 60 միլիոն եվրոն հրժարագինը «Ռեալի» համար չափազանց բարձր չէր, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որևէ քայլ չի ձեռնարկել բանակցություններ սկսելու համար։
Արդյունքում՝ Սուբիմենդին ընդունել է Լոնդոնի «Արսենալի» առաջարկը և առաջիկա օրերին կներկայացվի որպես «զինագործների» նոր խաղացող։