Բրազիլիայի հավաքականի իտալացի մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է իր մոտակա ծրագրերի մասին.
«Առաջին հերթին՝ պետք է բնակարան գտնել:
Այնուհետև պետք է ներկա գտնվել Աշխարհի ակումբային առաջնությանը: Ես ֆուտբոլիստների երկար ցուցակ ունեմ, որոնց ես կցանկանայի տեսնել գործողության մեջ: Առնվազն 70 հոգի:
Բոլորին գնահատելու համար ժամանակ է պահանջվում: Ես նախնական ցուցակ չունեմ: Բայց ինձ շատ դուր եկավ նրանց վերաբերմունքը, ում հիմա հրավիրել եմ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը: