Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հայտարարել է, որ թիմի նոր պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի շնորհանդեսը տեղի կունենա այսօր՝ հունիսի 12-ին, Երևանի ժամանակով 14։30-ին։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ անգլիացի պաշտպանը «արքայական» ակումբում հանդես կգա 12 համարի մարզաշապիկով։ «Լիվերպուլում» Ալեքսանդր-Առնոլդը կրում էր 66 համարը, սակայն Լա Լիգայի կանոնների համաձայն՝ առաջին թիմի խաղացողները պետք է կրեն 1-ից 25 համարի մարզաշապիկ։
Նշվում է, որ կողմերի միջև կկնքվի վեցամյա պայմանագիր՝ մինչև 2031 թվականը։