Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին երկարաձգել թիմի հարձակողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասի պայմանագրի ժամկետը, հայտնում է TodoFichajes-ը։
Նշվում է, որ Ալոնսոն բարձր է գնահատում Դիասի խաղամակարդակն ու բազմակողմանիությունը։ «Ռեալն» աշխատում է Բրահիմի հետ գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ։ 25-ամյա ֆուտբոլիստն ինքը նույնպես ցանկություն է հայտնել մնալ մադրիդյան ակումբում առաջիկա մի քանի տարիների ընթացքում։
Բրահիմի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։ 2024/25 մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ խփելով 6 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։