«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն նշել է, թե ում կհանձներ 2025 թվականի «Ոսկե գնդակը»։
Managing Barca-ի հաղորդմամբ՝ Պիկեն կարծում է, որ մրցանակը պետք է ստանա Լամին Յամալը։ Երկրորդ տեղում նա նշել է կիսապաշտպան Պեդրիին, իսկ երրորդում՝ հարձակվող Ռաֆինյա Դիասին: Երեքն էլ ներկայացնում են «Բարսելոնան»:
Չորրորդ տեղում Պիկեն նշել է ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյային, հինգերորդում՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին, իսկ վեցերորդում՝ ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեին, ում շատերը համարում են մրցանակի ֆավորիտներից մեկը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կկայանա սեպտեմբերի 22-ին Փարիզի Շատլե թատրոնում։ Թեկնածուների անունները կհայտարարվեն օգոստոսին։