«Բավարիան» հրաժեշտ է տվել Լերոյ Սանեին և այժմ ակտիվորեն փնտրում է նրան փոխարինող։ Թվում է, թե ակումբը գտել է համապատասխան թեկնածու։
Ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ «Աթլետիկ Բիլբաոյի» վինգեր Նիկո Ուիլյամսը հստակեցրել է «Բավարիային», որ պատրաստ է միանալ թիմին։ Մյունխենյան ակումբի ղեկավարությունն արդեն բանակցություններ է վարում «Աթլետիկի» հետ տրանսֆերի վերաբերյալ։ Պայմանագրում առկա տրանսֆերի փոխհատուցման կետը կազմում է մոտ 60-65 միլիոն եվրո։
Ինքը՝ Ուիլյամսը, հույս ունի ստանալ 20 միլիոն աշխատավարձ։ «Բավարիան» ակտիվորեն աշխատում է այս տրանսֆերի վրա, բայց բանակցությունները դեռևս վաղ փուլում են։
Ավելի վաղ «Բավարիան» դիտարկում էր նաև Տակեֆուսա Կուբոյի, Կաուրո Միտոմայի և Բրեդլի Բարկոլայի թեկնածությունները։։