«Միլանի» ֆուտբոլիստ Յունուս Մուսան մոտ է ակումբային գրանցումը փոխելուն։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կենտրոնական կիսապաշտպանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ի ազգային հավաքականը, արդեն գրեթե համաձայնեցրել է «Նապոլիի» հետ պայմանագիր կնքելու հետ կապված բոլոր մանրամասները։
Նեապոլիտանական թիմի մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը բարձր է գնահատում Մուսայի կարողությունները, անձամբ հետաքրքրված էր այս տրանսֆերով։
22-ամյա Յունուս Մուսան իր կարիերան սկսել է «Վալենսիայում», որտեղից 2 տարի առաջ տեղափոխվել է «Միլան»։