Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Ուգո Էկիտիկեն մնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի երկու ակումբների ուշադրության կենտրոնում։
Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ Լոնդոնի «Չելսին» և Պրեմիեր լիգայի չեմպիոն «Լիվերպուլը» ցանկանում են գնել ֆրանսիացու տրանսֆերը։
Վերջին շաբաթներին «Չելսին» ավելի ակտիվ է եղել Էկիտիկեի տրանսֆերի վերաբերյալ հարցումներ անելու հարցում, սակայն գործարքը դեռ չի համաձայնեցվել, քանի որ «Այնտրախտը» պահանջում է 100 միլիոն եվրո։
Նշվում է, որ Էկիտիկեն ինքը ցանկանում է այս ամռանը լքել «Այնտրախտը» և տեղափոխվել գրանդ ակումբ։