«Մանչեսթեր Սիթին» պայմանագիր է կնքելու 18-ամյա նորվեգացու հետ։ «Քաղաքաբնակները» մոտ են «Ռոսենբորգի» հետ կիսապաշտպան Սվերե Նիպանի տրանսֆերի վերաբերյալ համաձայնության գալուն, հաղորդում է The Athletic-ը։
Ակումբը դեռ պետք է համաձայնության գա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։
Եթե գործարքը կայանա, այն կլինի Նորվեգիայի առաջնության պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը, նշում է աղբյուրը։
Անգլիական ակումբը նախատեսում է Նիպանին վարձակալությամբ մեկ մրցաշրջանով ուղարկել այլ ակումբ, որպեսզի կիսապաշտպանը կարողանա շարունակել իր զարգացումը։