Մադրիդի «Ռեալը» հրապարակել է իր հայտացուցակը ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնության համար։ Թիմի կազմում ընդգրկված է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Բացի Մոդրիչից, հայտացուցակում ներառված են Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Դին Հոյսենը, Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը։
Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էին լուրեր Մոդրիչի՝ «Միլան» հնարավոր տեղափոխության մասին, սակայն կողմերը ձեռք էին բերել միայն բանավոր համաձայնություն։