Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հայտարարել է, որ թիմի նոր պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ հունիսի 12-ին, «Ռեալ Մադրիդ Սիթիում»։ Միջոցառումը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:30-ին։
«Մինչ այդ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողջունի Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին պաշտոնական պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ, որը կկապի մեր նոր ֆուտբոլիստին ակումբի հետ առաջիկա վեց մրցաշրջանների ընթացքում։ Շնորհանդեսից հետո Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Ռեալ Մադրիդ Սիթիի» մամուլի կենտրոնում կպատասխանի լրագրողների հարցերին», – նշված է ակումբի հաղորդագրությունում։
26-ամյա Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի նախորդ ակումբը եղել է անգլիական «Լիվերպուլը»։