Ինչպես հայտնի է դարձել СЭ-ին, «Լոկոմոտիվը» և «Ցրվենա Զվեզդան» համաձայնության են եկել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի շուրջ։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարճատև արձակուրդից հետո հունիսի 21-ին կժամանի Բելգրադ՝ բուժզննում անցնելու համար։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 33 հանդպում բոլոր մրցաշարերում, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։