Չիլիի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 0-2 հաշվով պարտություն կրեց Բոլիվիայից և կորցրեց Աշխարհի առաջնության հիմնական փուլ դուրս գալու հնարավորությունները։
Չիլիացիները Հարավային Ամերիկայի որակավորման մրցաշարում վերջին տեղում են։
Թիմը բաց կթողնի Աշխարհի առաջնությունը անընդմեջ երրորդ անգամ։
Չիլիի հավաքականը Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող է, 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչի մասնակից և 1962 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։