«Մանչեսթեր Սիթին» հայտարարեց «Չելսիի» դարպասապահ Մարկուս Բետտինելիի տեղափոխության մասին։
33-ամյա դարպասապահը մեկ տարվա պայմանագիր է կնքել «քաղաքայինների» հետ և կմասնակցի առաջիկա աշխարհի ակումբային առաջնությանը։
Բետտինելին «Ֆուլհեմի» սան է և լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է ավելի քան 100 խաղ։ Նա միացել է «Չելսիին» 2021 թվականին և այդ ժամանակից ի վեր ակումբի կազմում անցկացրել է ընդամենը մեկ հանդիպման։