Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը նշել է, թե ում հետ կցանկանար խաղալ նույն թիմում։
«Ու՞մ հետ կցանկանայի խաղալ նույն թիմում։ Ռաուլի։ Նա մանկուց ի վեր իմ ամենամեծ կուռքերից մեկն է, նա իր անունը գրել է ակումբի պատմության մեջ։ Ես իսկապես կցանկանայի խաղալ նրա հետ»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Ռաուլը «Ռեալի» կազմում անցկացրել է 741 խաղ և խփել 323 գոլ՝ դառնալով ակումբի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն, մինչև Կրիշտիանու Ռոնալդուն ու Կարիմ Բենզեման գերազանցեցին նրա արդյունքը: