Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի որակավորման փուլի երրորդ տուրում կայացան I, J, L խմբերի հանդիպումները։
ԱԱ-2026-ի որակավորման I խումբ․
Նորվեգիայի հավաքականը սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Իտալիայի ընտրանու նկատմամբ։
Նորվեգիա – Իտալիա՝ 3։0
Գոլերը՝ Ալեքսանդր Սորլոթ (14), Անտոնի Նուսա (34), Էրլինգ Հալանդ (42)
Խմբի մյուս խաղում Իսրայելը հյուրընկալվելիս կամային հաղթանակի հասավ Էստոնիայի նկատմամբ։
Էստոնիա – Իսրայել՝ 1։3
Գոլերը՝ Մատիաս Քեյթ (31) — Դեն Բիտոն (39, 49), Աբու Ֆանի (90)
ԱԱ-2026-ի որակավորման J խումբ․
Ուելսը սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի դարպասը, իսկ Բելգիան հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի հետ։
Հյուսիսային Մակեդոնիա – Բելգիա՝ 1։1
Գոլերը՝ Մակսիմ դե Կյուպեր — Էզջան Ալիոսկի (87)
Ուելս – Լիխտենշտեյն՝ 3։0
Գոլերը՝ Ջո Ռոնդոն (41), Հարի Ուիլսոն (65), Կիֆեր Մուր (68)
L Խմբի խաղերում էլ գրանցվեցին հետևյալ հաշիվները․
Չեխիա – Չեռնոգորիա՝ 2:0
Գոլերը՝ Ադամ Հլոժեկ (23), Պատրիկ Շիկ (65)
Ջիբրալթար – Խորվաթիա՝ 0:7
Գոլերը՝ Մարկո Պաշալիչ (28), Անտե Բուդիմիր (30), Ֆրանո Իվանովիչ, Իվան Պերիշիչ (73), Անդրեյ Կրամարիչ (77, 80)