Հայաստանի ազգային հավաքականը «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում հյուրընկալվեց Կոսովոյի ընտրանուն և պարտվեց 2:5 հաշվով։
Խաղից հետո Կոսովոյի ընտրանու կազմում իր նորամուտը նշող եզրային հարձակվող Բատոն Զաբերժյան կիսվել է իր տպավորություններով։
«Կոսովոն ներկայացնելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար անմոռանալի զգացողություն է։ Մարզիչը շնորհավորեց ինձ լավ խաղի համար և ասաց, որ եթե մի փոքր ավելի հանգիստ խաղայի, կարող էի երկու կամ երեք գոլ խփել», – Զաբերժյայի խոսքն է մեջբերում Telegrafi-ն։
Զաբերժյանը վաստակեց 11-մետրանոց հարված, որի արդյունքում Մերգիմ Վոյվոդայի խփած գոլով հաշիվը դարձավ 2:2։