Արգենտինական «Բանֆիլդ» ակումբի 23-ամյա կիսապաշտպան Թոմաս Ադորյանը նորամուտն է նշել Հայաատանի ազգային հավաքականում։
Կոսովոյի դեմ ընկերական խաղում Ադորյանը փոխարինման է մտել երկրորդ կեսի մեկնարկում՝ փոխարինելով Ժիրայր Շաղոյանին։
Ադորյանը խաղում է կիսապաշտպանության երկու եզրերում, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի, խփել մեկ գոլ: