Անգե Պոստեկողլուն հեռացվել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ ավստրալացուն աշխատանքից ազատելու որոշումը կայացրել է լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին։ Ըստ աղբյուրի՝ «Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ, ամենայն հավանականությամբ, կդառնա «Բրենտֆորդի» ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը։
Նշենք, որ 2024/25 մրցաշրջանում Պոստեկողլուն «Տոտենհեմին» տարավ Եվրոպա լիգայում պատմական հաղթանակի՝ նվաճելով ակումբի առաջին գավաթը 2008 թվականից ի վեր։ Սակայն Պրեմիեր լիգայում «խթանները» ավարտեցին մրցաշրջանը ընդամենը 17-րդ հորիզոնականում։