Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը հասել է Մեծ Սաղավարտի մրցաշարերում 70 հաղթանակի նշաձողին, հաղորդում է Opta Ace-ը:
Ալկարասը իր 70-րդ հաղթանակը տարավ Ռոլան Գարոս-2025-ի կիսաեզրափակիչ խաղում՝ հաղթելով իտալացի Լորենցո Մուսետտիին (4:6, 7:6 (7:3), 6:0, 2:0 Մուսետտիի հրաժարում):
Այս ցուցանիշին հասնելու համար Կառլոս Ալկարասը ստիպված էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում խաղալ 82 խաղ: Բաց դարաշրջանում միայն երկու թենիսիստ է խաղացել ավելի քիչ խաղ՝ 70 հաղթանակի նշաձողին հասնելու համար: Այդ թենիսիստներն են Ռոլան Գարոսի վեցակի չեմպիոն շվեդ Բյորն Բորգը և Մեծ Սաղավարտի մրցաշարերի յոթակի չեմպիոն ամերիկացի Ջոն ՄակԷնրոն:
Նրանք երկուսն էլ խաղացել են 81 խաղ: Ռոլան Գարոսը տեղի է ունենում մայիսի 25-ից մինչև հունիսի 8-ը: Մրցույթի գործող չեմպիոնը իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասն է, որը անցյալ տարվա եզրափակչում հաղթեց գերմանացի Ալեքսանդր Զվերևին: