Երեկ՝ հունիսի 5-ին, միանգամից երեք հավաքականներ՝ Ուզբեկստանը, Հարավային Կորեան և Հորդանանը, նվաճեցին 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր։
Որակավորված հավաքականների ցանկը՝
Կանադա, Մեքսիկա, ԱՄՆ, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Իրան, Արգենտինա, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Հորդանան։
Ուզբեկստանի և Հորդանանի հավաքականները պատմության ընթացքում առաջին անգամ կմասնակցեն աշխարհի առաջնությանը։
2026 թվականի Մունդիալին կմասնակցի ռեկորդային՝ 48 երկիր։ Մնացած 38 ուղեգրերը կխաղարկվեն որակավորման հաջորդ փուլերում՝ ըստ աշխարհամասային գոտիների։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոնը Արգենտինայի ազգային հավաքականն է։