Մադրիդի «Ռեալը» և Adidas-ը պաշտոնապես ներկայացրել են 2025/26 մրցաշրջանի տնային մարզաշապիկը, որը, ինչպես նկարագրում է ակումբի պաշտոնական կայքը, ոգեշնչված է «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի պատմությամբ և ակումբի հաղթանակի ոգով։
«Մարզաշապիկն առանձնանում է նորաձև և էլեգանտ դիզայնով՝ ընդգծված դեղին երիզով, որը համապատասխանում է ակումբի զինանշանի գույներին։
Նոր մարզաշապիկը միավորում է ավանդույթն ու նորարարությունը՝ մարմնավորելով «աշխարհի ամենատիտղոսակիր ակումբի» ԴՆԹ-ն»,- գրում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը։