Լոնդոնյան «Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալյանսը երկարաժամկետ պայմանագիր է կնքել ակումբի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագրի ճշգրիտ ժամկետը չի հրապարակվել։
««Արսենալը» հիանալի ակումբ է, և ես շատ հպարտ եմ նոր պայմանագիր ստորագրելու համար։ Ես սիրում եմ այս ակումբը, երկրպագուներին, թիմակիցներիս և այս մարզադաշտը։ Շատ հպարտ եմ և շնորհակալ Ձեր աջակցության համար։ Մենք միասին կշարունակենք աշխատել հանուն ապագայի», – ակումբի պաշտոնական կայքը փոխանցում է ֆուտբոլիստի խոսքերը։
27-ամյա բրազիլացի պաշտպանը «Արսենալում» հանդես է գալիս 2020 թվականից։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 42 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։