«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտարարում է Մարիուս Նուբիսիի, Էրիկ Օկանսիի և Ալեքսանդր Պավլովեցի հետ պայմանագրերի ավարտի և փոխադարձ համաձայնությամբ դրանք չերկարաձգելու մասին:
Երեք ֆուտբոլիստները թիմին միացել էին 2024 թվականի ամռանը և անցած մրցաշրջանում կարևոր ներդրում են ունեցել ակումբի հաջողություններում:
Ակումբը շնորհակալություն է հայտնում խաղացողներին պրոֆեսիոնալիզմի և նվիրվածության համար՝ մաղթելով հաջողություն նրանց հետագա կարիերայում: