2026 թվականի աշխարհի առաջնության Հարավային Ամերիկայի գոտու ընտրական փուլի 15-րդ տուրում տեղի ունեցան մի շարք կարևոր հանդիպումներ:
Բրազիլիայի հավաքականը Գուայակիլում հյուրընկալվելիս 0:0 հաշվով ոչ-ոքի խաղաց Էկվադորի դեմ: Սա Բրազիլիայի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նորամուտի հանդիպումն էր: Էկվադորը, վաստակելով 24 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ Բրազիլիան 22 միավորով չորրորդն է:
Հաջորդ տուրում Էկվադորը կհյուրընկալի Պերուին, իսկ Բրազիլիան կընդունի Պարագվային:
Արգենտինայի հավաքականը Սանտիագոյում 1:0 հաշվով հաղթեց Չիլիին: Հաղթական գոլը խփեց Խուլիան Ալվարեսը, իսկ Լիոնել Մեսսին խաղադաշտ մտավ երկրորդ խաղակեսում: Արգենտինան 34 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը, մինչդեռ Չիլին 10 միավորով տասներորդն է:
Պարագվայը Ասունսյոնում 2:0 հաշվով առավելություն գրանցեց Ուրուգվայի նկատմամբ: Գոլերը խփեցին Խուլիո Էնսիսոն և Մատիաս Գալարսան: Այս հաղթանակը Պարագվային բերեց 24 միավոր և երրորդ հորիզոնականը: Ուրուգվայը 21 միավորով հինգերորդն է:
Հաջորդ տուրում Պարագվայը հյուրընկալվելու է Բրազիլիային, իսկ Ուրուգվայը կմրցի Վենեսուելայի հետ: