Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հուզական մեկնաբանություն է տվել Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայից 4:5 հաշվով կրած պարտությունից հետո:
«Ես համաձայն չէի մրցավարի՝ ավելացված ժամանակի տևողության հետ, բայց եթե դրա մասին խոսեմ, ինձ խելագար կհամարեն: Եթե ավելացնում ես հինգ րոպե, պետք է խաղալ հինգ րոպե:
Թարմ զգացմունքներով կասեի, որ լավ խաղացինք, բայց ոչ ամբողջ հանդիպման ընթացքում:
Փորձարարական պաշտպանություն՞: Դա արդարացում չէ, մենք բարձր մակարդակի ֆուտբոլիստներ ենք: Դրականն այն է, որ մենք ամորձիներ ունենք, դա հաստատ: Բայց հիասթափված ենք», — Մբապեի խոսքն է մեջբերում RMC Sport-ը։
Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը՝ պարտվելով 0:4 և 1:5 հաշիվներով: