«Չելսին» հետաքրքրված է «Նապոլիի» 29-ամյա կիսապաշտպան Անդրե Զամբո Անգիսանով և արդեն պայմանագրի առաջարկ է արել ֆուտբոլիստին, հաղորդում է La Gazetta dello Sport-ը։
29-ամյա Զամբո Անգիսան «Նապոլիի» հետ երկու անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։
Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 6 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 27 միլիոն եվրո։