Կիլիան Մբապեն նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»։ Ֆրանսիացին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ «Ռեալ Մադրիդի» կազմում իր առաջին մրցաշրջանում, խփել է 31 գոլ։
Մբապեն 3.5 միավորով առաջ անցավ «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշից, ով խփել է 39 գոլ։
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայում 29 գոլով զբաղեցրեց երրորդ տեղը։
«Ոսկե խաղակոշիկի» վարկանիշային աղյուսակը․
1. Կիլիան Մբապե (Ռեալ Մադրիդ/Ֆրանսիա), 31 (գործակիցը՝ 2) – 62 միավոր;
2. Վիկտոր Դյոկերեշ (Սպորտինգ/Շվեդիա), 39 գոլ (գործակիցը՝ 1.5) – 58.5;
3. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ/Եգիպտոս), 29 (2) – 58;
4. Ռոբերտ Լևանդովսկի (Բարսելոնա/Լեհաստան), 27 (2) – 54;
5. Հարի Քեյն (Բավարիա/Անգլիա), 26 (2) – 52;
6. Մատեո Ռետեգի (Ատալանտա/Իտալիա), 25 (2) – 50;
7. Ալեքսանդր Իսակ (Նյուքասլ/Շվեդիա), 23 (2) – 46;
8. Էրլինգ Հալանդ (Մանչեսթեր Սիթի/Նորվեգիա), 22 (2) – 44;
8. Օմար Մարմուշ (Այնտրախտ Ֆրանկֆուրտ և Մանչեսթեր Սիթի/Եգիպտոս), 22 (2) – 44;
10. Միկա Բիերե (Շտուրմ և Մոնակո/Դանիա), 24 (1.5 և 2) – 42.5։