Այսօր կայացան Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի վերջին հանդիպումները։ Այդ հանդիպումների արդյունքներով որոշվեցին եվրագավաթների բոլոր մասնակիցները, ինչպես նաև այն ակումբները, որոնք լքում են առաջնությունը։
«Նապոլին» 4-րդ անգամ ակումբի պատմության մեջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ ուրբաթ օրը, «Ինտերը» զբաղեցրեց երկրորդ տեղը, «Ատալանտան»՝ երրորդ։
Չեմպիոնների լիգա արդեն նվաճած այս եռյակին այսօր միացավ նաև «Յուվենտուսը», որը 3-2 հաշվով հաղթեց «Վենեցիային»՝ ուղարկելով մրցակցին Բ Սերիա։
«Ռոման» և «Բոլոնիան» (Իտալիայի գավաթակիր) հանդես կգան Եվրոպա լիգայում, «Ֆիորենտինան»՝ Կոնֆերենցիաների լիգայում։ Ընդ որում, վերջինս դժվարի հաղթանակ տարավ 3-2 հաշվով «Ուդինեզեի» նկատմամբ, իսկ «Լացիոն» անսպասելի պարտություն կրեց սեփական հարկի տակ «Լեչեից»։ Վերջինս հանդիպման կեսն անցկացրեց 10 հոգով ու այս հաղթանակի շնորհիվ պահպանեց տեղն Ա Սերիայում, իսկ «Լացիոն» մնաց առանց եվրագավաթների։ «Ֆիորենտինան» լրացուցիչ ցուցանիշներով շրջանցեց «Լացիոյին»։
Իսկ ահա առաջնությունը լքում են «Մոնցան», «Վենեցիան» և «Էմպոլին», որոնց էլիտայում կփոխարինեն առաջնության երեք նորեկները՝ «Սասուոլոն», «Պիզան» և «Սպեցիա»-«Կրեմոնեզե» զույգի հաղթողը։
Առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին է՝ 25 գոլով։
Մրցաշարային աղյուսակը՝