Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):
Լինդելոֆը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, իսկ Էվանսն ու Էրիկսենը փոխարինման մտան երկրորդ խաղակեսում։
Դանիացին նաև խփեց «Յունայթեդի» երկրորդ գոլը։