Metaratings.ru-ի փոխանցմամբ՝ սերբական «Ցրվենա Զվեզդան» պաշտոնական առաջարկ է պատրաստում «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի համար։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լոկոմոտիվը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին երկու միլիոն եվրոյի դիմաց։
Ինքը՝ Թիկնիզյանը, սերբական կողմի հետ զրույցում, ցանկություն է հայտնել տեղափոխվել սերբական ակումբ, նշում է աղբյուրը։
Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» է հանդես գալիս 2021 թվականից։