Անգլիայի առաջնության վերջին տուրի հանդիպումներից մեկում հանդիպում են «Ֆուլհեմը» և «Մանչեսթեր Սիթին»։
Հետաքրքիր է, որ թիմերի մեկնարկային կազմում անգլիացի ֆուտբոլիստներ չեն ընդգրկվել։
Opta-ի տվյալներով՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ միայն երկու դեպք է եղել, երբ մեկնարկային կազմում ընդգրկված 22 ֆուտբոլիստների շրջանում Անգլիայի ներկայացուցիչ չի եղել։
Առաջին անգամ նման բան տեղի ունեցավ 2009 թվականի դեկտեմբերին՝ «Պորտսմուտի» և «Արսենալի» միջև հանդիպմանը։ Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի հունվարին, երբ հանդիպել էին «Արսենալը» և «Չելսին»։