«Ռեալ Մադրիդի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որում ցուցադրում է մադրիդյան թիմում անցկացրած տարիներին նվաճած գավաթները։
Ամռանից սկսած՝ 65-ամյա իտալացին կդառնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը։
Նրան «Ռեալում» կփոխարինի Խաբի Ալոնսոն։
«Ոչ ոք չի մոռանա, ես չեմ մոռանա», — գրել է Անչելոտին։
Իտալացի մարզչի գլխավորությամբ «Ռեալ Մադրիդը» նվաճել է 15 գավաթ։ Մասնավորապես, մադրիդյան թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեքական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։