Այսօր ԱՊԼ-ում կայացավ 2024/25 մրցաշրջանի վերջին՝ 38-րդ տուրը։ Բոլոր հանդիպումները կայացան միաժամանակ։ Եթե չեմպիոնն ու առաջնությունը լքող թիմերը հայտնի էին նախորդ տուրերից, ապա այսօր թեժ մրցավազք էր սպասվում ՉԼ-ի ուղեգրերի համար։
Հանդիպումների արդյունքները․
Բորնմուտ — Լեսթեր / 2-0
Ֆուլհեմ — Ման․Սիթի / 0-2
Իպսվիչ — Վեսթ Հեմ / 1-3
Լիվերպուլ — Քրիսթալ Փելաս / 1-1
ՄՅՈւ — Աստոն Վիլա / 2-0
Նյուքասլ — Էվերտոն / 0-1
Նոթինգհեմ — Չելսի / 0-1
Սաութհեմփթոն — Արսենալ / 1-2
Տոտենհեմ — Բրայթոն / 1-4
Վուլվերհեմփթոն — Բրենտֆորդ / 1-1
«Լիվերպուլը» ժամանակից շուտ ապահովեց Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Այսպիսով, «Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն՝ այս ցուցանիշով հավասարվելով «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այս թիմերը Պրեմիեր լիգայի պատմության մեջ չեմպիոնական ամենաշատ տիտղոս նվաճած թիմերն են։
Իսկ ահա Չեմպիոնների լիգայում ԱՊԼ-ն «Լիվերպուլի» հետ միասին կներկայացնեն նաև «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Նյուքասլը», ինչպես նաև «Տոտենհեմը»՝ որպես ՉԼ-ի հաղթող։
«Աստոն Վիլան» ու«Քրիսթալ Փելասը» (գավաթակիր) հանդես կգան Եվրոպա լիգայում, իսկ «Նոթինգհեմը»՝ Կոնֆերենցիաների լիգայում։
Առաջնությունը լքում են «Իպսվիչը», «Լեսթերը»և«Սաութհեմփթոնը», իսկ նրանց կփոխարինեն «Լիդսը», «Բարնլին» և «Սանդերլենդը»։
Առաջնության ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է «Լիվերպուլից»՝ թե գոլերի, թե գոլային փոխանցումների քանակով (29+18):
Մրցաշարային աղյուսակը․