«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ դարձավ MLS-ի կանոնավոր առաջնության շրջանակում «Ֆիլադելֆիայի» դեմ հանդիպմանը (3:3):
37-ամյա արգենտինացին գոլ խփեց տուգանային հարվածից։
Այդ գոլը նրա կարիերայում 67-րդն էր տուգանային հարվածից և այժմ այդ ցուցանիշով նա զիջում է միայն երկու այլ բրազիլացիների՝ Պելեին (70) և Ժունինյոյին (77):
Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում նա MLS-ում անցկացրել է 10 հանդիպում, խփել հինգ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։