«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ «Լիդսի» դիտակետում, որը 2024/25 մրցաշրջանի ավարտին վերադարձել է Պրեմիեր լիգա։
Անգլիական ակումբը մարզում է գերմանացի Դանիել Ֆարկեն, ով կարճ ժամանակով աշխատել է «Կրասնոդարում» 2022 թվականին։
«Լիդս Յունայթեդը» ակտիվ է տրանսֆերային շուկայում Պրեմիեր լիգա վերադառնալուց ի վեր և արդեն իսկ ձգտում է ուժեղացնել կիսապաշտպանությունը։ Ըստ СЭ-ի՝ անգլիական ակումբի նպատակներից մեկը «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանն է, ով վերջին մրցաշրջանների ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։
Սպերցյանը Կրասնոդարի թիմի կազմում անցկացրել է 143 հանդիպում, որոնցում խփել է 44 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում։
«Լիդսի»՝ Սպերցյանի նկատմամբ հետաքրքրության մասին առաջին անգամ հաղորդվել էր ձմռանը։ Հաղորդվում էր, որ տրանսֆերը կարող է տեղի ունենալ այս ամռանը։