Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոն որպես «Ռեալ Մադրիդի» նոր գլխավոր մարզիչ կներկայացվի երկուշաբթի՝ մայիսի 26-ին, Երևանի ժամանակով ժամը 14:30-ին։ Այս մասին հայտնում է «սերուցքայինների» մամուլի ծառայությունը։
Ալոնսոն «Ռեալի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին։ Խաբին այս պաշտոնում կփոխարինի իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիին։
Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերն» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Մինչև «Բայերում» աշխատելը, Խաբին հաջողությամբ աշխատել է «Ռեալ Մադրիդի» երիտասարդական համակարգում։
Ալոնսոն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «Ռեալի» կազմում։ Նա մադրիդյան ակումբի կազմում խաղացել է 2009-2014 թվականներին։ Այս ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացված 236 խաղի, որոնցում խփել է վեց գոլ և կատարել 31 գոլային փոխանցում։