«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է մադրիդյան ակումբի առաջին ֆուտբոլիստը, որը Լա Լիգայի իր նորամուտի մրցաշրջանում խփել է 30+ գոլ, հաղորդում է Squawka-ն։
«Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ տարած հաղթանակից (2:0) հետո, որտեղ ֆրանսիացին դուբլ է ձևակերպել, իր գոլերի թիվը Լա Լիգայում հասցրել է 31-ի։
Մբապեն նաև Լա Լիգայի պատմության մեջ երրորդ տեղն է բարձրացել իր առաջին մրցաշրջանում խփած գոլերի քանակով։
34 — Ռոնալդո (1996/1997, Բարսելոնա)
33 — Պրուդեն (1940/1941, Ատլետիկո Ավիացիա)
31 — Կիլիան Մբապե (2024/2025, Ռեալ Մադրիդ)
30 – Ռոմարիո (1993/1994, Բարսելոնա)
Ընդհանուր առմամբ, Մբապեն այս մրցաշրջանում անցկացրած 54 խաղում խփել է 42 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Անցյած ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով է ՊՍԺ-ից տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։