«Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի մեկնարկին իր կարճ ցուցակում ներառել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին։ Այս մասին հաղորդում է Footmercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած լոնդոնյան ակումբի կողմից ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությանը, նա «զինագործների» համար առաջնահերթ տարբերակ չէ։ Սակայն մոտ 10 օր առաջ «Արսենալի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան հեռախոսազրույց է ունեցել Լեաուի հետ։
Այս մրցաշրջանում Լեաուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 խաղ, խփել է 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 75 միլիոն եվրո։