«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Հերնանդեսը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Foot Mercato-ի տվյալներով՝ 45-ամյա իսպանացին պաշտոնական առաջարկ է ստացել «Ալ Ահլիից»։
Թիմն այժմ գլխավորում է Մաթիաս Ջայսլեն, սակայն «Ալ Ահլին» դիտարկում է մարզչին փոխելու հնարավորությունը մրցաշրջանի ավարտից հետո։ Ակումբը Սաուդյան Արաբիայի առաջնությունում զբաղեցնում է հինգերորդ տեղը և հաղթել է նաև Ասիայի Չեմպիոնների լիգան։
Հիշեցնենք, որ Չավին առանց աշխատանքի է 2024 թվականի հունիսից՝ «Բարսելոնայից» հեռանալուց հետո, որտեղ նա գլխավոր մարզիչ էր աշխատում 2021 թվականի նոյեմբերից։